Կանգնած ենք նոր որակի բարեփոխումների իրականացման շեմին. ԱԺ նախագահ
«Մեր հանրապետությունը, տևական ժամանակ կանգնած լինելով ամենատարբեր մարտահրավերների առաջ, շարունակական և նպատակային բարեփոխումների անհրաժեշտություն ունի` երկրի տնտեսության, հասարակական ու քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում»,-ԱԺ արտահերթ նիստում «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Նրա խոսքով՝ այդ բարեփոխումները սկսել են վաղուց, անցել են բավականին ծանր և դժվարին փուլեր, ներկայում էլ կանգնած են նոր որակի բարեփոխումների իրականացման շեմին:
«Ես համոզված եմ, որ բարեխիղճ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ, անկախ երկրում տեղի ունեցող քաղաքական մրցակցության տարատեսակ դրսևորումներից, մենք ի զորու ենք հաղթահարելու այն բոլոր մարտահրավերները, որոնք ծառանում են մեր երկրի առջև»,- ասաց ԱԺ նախագահը:
Գ.Սահակյանի կարծիքով, կառավարության գործունեության ծրագիրը իրատեսական հիմքի վրա ստեղծված, հստակ գործողություններ ենթադրող և կոնկրետ արդյունքներ ակնկալող փաստաթուղթ է` կառուցված ներկայի հնարավորությունների և ապագայի պատկերացումների վրա:
«Առաջադրելով նոր մոտեցումներ ու գաղափարներ՝ այն հիմնվում է նաև արդեն իսկ իրագործվող կենսունակ գաղափարների ու բարեփոխումների շարունակականության ապահովման մարտավարության վրա, որոնք սկսվել են նախորդ կառավարությունների գործունեության տարիներին և պետք է ապահովեն դրանցով հետապնդվող խնդիրների լուծումը»,- իր ելույթում նշեց Գ. Սահակյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի նոր կառավարությունն իր առաքելությունն ստանձնել է աշխարհաքաղաքական բարդ պայմաններում և խորհրդարանական կառավարման համակարգին անցման ամենապատասխանատու փուլում:
«Սա նշանակում է, որ նոր կառավարությունը պետք է օպերատիվորեն լուծի ոչ միայն երկրի կայուն զարգացման ընթացիկ և ռազմավարական, այլև այդ անցումային փուլում ի հայտ եկող առանձնահատուկ խնդիրները, ընդ որում քաղաքական բարեփոխումների տեսանկյունից շատ կարճ ժամանակահատվածում և կառավարման ոչ ստանդարտ մոտեցումներով: Այս առումով, կարծում եմ, առաջիկա մեկ-երկու տարիներին խորհրդարանին ևս շատ ինտենսիվ աշխատանք է սպասվում կառավարման նոր համակարգի օրենսդրական հիմքերի ձևավորման տեսանկյունից:
Սա այն կարևոր հանգամանքներից մեկն է, որն արտացոլված է նաև կառավարության ծրագրում` մի շարք ոլորտների կտրվածքով առանձնահատուկ ամրագրելով մի քանի ամսից մինչև մի քանի տարվա առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ և դրանց լուծմամբ ակնկալվող կոնկրետ արդյունքներ: Այն ենթադրում է նաև ավելի տքնաջան աշխատանք, ավելի մեծ անձնական ու միաժամանակ միասնական պատասխանատվություն գործադիր և օրենսդիր մարմինների համար»,- ասաց Գ. Սահակյանը:
ԱԺ նախագահը բարձր է գնահատում նաև ծրագրի հիմքում դրված կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված գաղափարախոսությունը, ինչը, ըստ նրա, չափազանց կարևոր է Հայաստանի ռեսուրսային սահմանափակ հնարավորությունների, աշխարհաքաղաքական առկա իրողություններով պայմանավորված արտաքին օժանդակության ծավալների նվազման տեսանկյունից:
«Համոզված եմ, որ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության մակարդակի բարձրացումը ոչ միայն կընդլայնի մեր երկրի ֆինանսական հնարավորությունները, այլև իրական նախադրյալներ կստեղծի բնակչության և իրավաբանական անձանց հարկային ու ֆինանսական «բեռի» զգալի թեթևացման համար»,- նշեց նա:
ԱԺ նախագահը վստահ է, որ կառավարությունը պարտքի ու պատասխանատվության բարձր զգացումով և իրենց աջակցությամբ կկարողանա իրագործել ծրագիրը:
Հարակից հրապարակումներ`
- Մաքսիմալ խնդիր՝ մինիմում ժամանակահատվածում
- Կառավարության այս ծրագիրն ունի ամուր հիմք. Լևոն Մկրտչյան
- Վիգեն Սարգսյանը բացատրել է ազգ-բանակ գաղափարի էությունը
- Արդարադատության համակագում դատավորների ներքին անկախության ապահովման խնդիր ունենք. նախարար
- Չեմ բացառում, որ երբևիցե պաշտոնի կնշանակեմ իմ բարեկամին. Կարեն Կարապետյանը՝ Հեղինե Բիշարյանին
- Եթե կարմիր գծերի կոռուպցիոն գործարքը վերացնեք, կասենք՝ տղամարդ վարչապետ էր. Ռուբիկ Հակոբյան
- Ճիշտն ասած՝ ես չեմ վախենում 80 տոկոս արտաքին պարտքից. վարչապետ
- «Ինչո՞ւ է «հանրային շահ» բառակապակցությունը կառավարության ծրագրից կորել». Թևան Պողոսյանը վարչապետին
- Գյումրիում անօթևան ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը 2017 թ. ավարտվելու է
- Խաղի կանոնները բոլորի, նաև Սամվել Ալեքսանյանի համար, լինելու է նույնը. Կարեն Կարապետյան
- Արդյ՞ոք կարելի է ենթադրել, որ աջակցության ակնկալիք ունեք միայն ՀՀԿ-ից ու ՀՅԴ-ից. Պատգամավորը՝ վարչապետին
- Ինչո՞ւ են ներդրումները ֆանտաստիկ ցածր. Հարց վարչապետին
- Քոքոբելյանի պահանջը կառավարության ծրագրից
- Մենք գիտակցում ենք մեծ պատասխանատվությունը, որը դրվել է կառավարության վրա. Կարեն Կարապետյան
- Մաքսային տարբեր պապկաները, որոնք 37 թվականի տռոյկաներ են հիշեցնում չե՞ն վերանալու. Նաիրա Զոհրաբյան
- Սիրիահայերի Հայաստան գալով սպասարկման ոլորտում որակ է փոխվել. Կարապետյան
- Երկրից չեն գնում, եթե երկրում լավ ու արդար է ապրելը և վաղվա օրվա նկատմամբ հավատ ու հույս կա. Վարչապետ
- Պետական ծառայողի կերպարը պետք է փոխվի. Կարեն Կարապետյան
- «Ապահովել մեր երկրի գերագույն արժեք հանդիսացող ՀՀ քաղաքացու պաշտպանվածությունը». Կառավարության ծրագրի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան