Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների սաբոտաժ է. Շարմազանովը՝ հակառակորդի դիվերսիայի մասին
Ադրբեջանը ցույց է տալիս իր իրական դեպքը: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով երեկ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հարավային ուղղություններում հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն ներփաթանցման փորձերի մասին:
«Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների սաբոտաժ է, արհամարհանք և մերժում է ԱՄՆ պետքարտուղար Քերիի և Ռուսաստանի նախագահ Պուտինի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների»,- նշեց նա:
Էդ. Շարմազանովի խոսքով՝ միջազգային հանրությունը, առաջին հերթին համանախագահ երկրները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն իրականություն դառնան, որպեսզի Ադրբեջանն այլևս նման հանցագործ գործունեությամբ չզբաղվի:[
«Երևանում տեղի է ոնեցել ՀԱՊԿ գագաթաժողովը, նախագահները հանդես են եկել երևանյան դեկլարացիայով, որտեղ գրված է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է ունենա բացառապես խաղաղ կարգավորում: Սա է Ալիևի ու Ադրբեջանի պատասխանը ՀԱՊԿ-ին, միջազգային հանրությանը, համանախագահ երկրներին: Կարծում եմ՝ այստեղ շատ լուրջ գնահատական պետք է հնչեցվի, միջազգային հանրության պետք է գիտակցի, թե ով է սրում իրավիճակը»,- նշեց նա:
Հարցին, թե նման դեպքում ի՞նչ պետք է անի հայկական կողմը, ԱԺ փոխնախագահն ասաց. «Հայկական կողմն իր քայլը երեկ գիշեր շատ լավ կատարել է: Փառքով կատարել է իր գործառույթները, ինչը խոսում է կարևորագույնի մասին, որ մեր զինված ուժերն իրենց վրա դրած պարտավորությունն իրականացնում են բարձր մակարդակով, իսկ Ադրբեջանը խճճվել է, ձախողվել, այսինքն այլ ելք չի մնում»:
Էդ. Շարմազանովը բացառում է լայնամասշտաբ պատերազմը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան