Անգլիայում կարծում են, որ Ագուերոն Գվարդիոլայի օրոք ապագա չունի «Սիթիում»
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն չի մտնում թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի պլանների մեջ։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։ Դրա մասին է վկայում «Պալմեյրասի» հարձակվող Գաբրիել Ժեզուսի տրանսֆերի գնումը, որը «քաղաքաբնակների» խաղացողը կդառնա հաջորդ տարվա ձմռանը։
Անգլիական ԶԼՄ-ներն ուշադրություն են դարձնում նաև այն բանին, որ Ագուերոն, չնայած լավ մարզավիճակին, «Էվերտոնի» հետ Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի խաղում մնացել է պահեստայինների նստարանին, ինչպես նաև այն հանգամանքին, որ ակումբը հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» ու Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվողներ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի և Անտուան Գրիզմանի ծառայություններով։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում