Դարյա Կասատկինա. «Մրցակիցս շատ ավելի լավ խաղաց»
Ռուս Դարյա Կասատկինան, ով Կրեմլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում 5։7, 1։6 հաշվով զիջել է գերմանուհի Յուլյա Գերգեսին, մեկնաբանել է իր պարտությունը։
«Մրցակիցս շատ ավելի լավ գործեց, քան Ուխանում կայացած մեր վերջին խաղում։ Նրան ավելի հարմար է դահլիճը, լավ է հարվածում ու գործում խաղարկումների ժամանակ։ Երկրորդ սեթում նույնիսկ խաղի մեջ վերադառնալու հնարավորություն չունեի։ Ծանր է խաղալ, երբ շատ մարդիկ են գալիս քեզ աջակցելու։ Ուզում ես ցուցադրել քո լավագույն թենիսը։ Երբ չի ստացվում, ամաչում ես»,- Կասատկինայի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում