Դոնալդ Տուսկ. Եվրամիությունը թույլ է տալիս երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Եվրոպական Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԵԽ-ն Ռուսաստանի վրա ազդելու տարբեր լծակներ է քննարկելու՝ հաշվի առնելով Սիրիայում ռուսական իշխանությունների գործողությունները: Այս մասին հայտնում է «BBC»-ն:
«Շատ դժվար, անգամ անհնար է խոսել Ռուսաստանի հետ բանակցությունների մասին՝ առանց հիշատակելու Հալեպում խաղաքացիական անձանց և հիվանդանոցների վրա կատարված հարձակումների մասին: Այսօր ոչ մի որոշում չի ընդունվի, սակայն ես ուզում եմ ընդգծել, որ պետք է պահպանել բոլոր տարբերակներն, այդ թվում և պատժամիջոցների հավանականությունը, եթե հանցագործությունները շարունակվեն»,-հայտարարել է Տուսկը՝ Բրյուսելում Եվրախորհրդի գագաթաժողովից առաջ:
Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեն ևս հայտարարել է, որ չի աջակցում ռուսական պատժամիջոցների ռեժիմը թուլացնելու նախագիծը:
Ինչպես նշվում է գագաթաժողովի ընթացքում քննարկվող բանաձևի նախնական տարբերակում՝ Եվրամիությունը պատրաստ է դիտարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգելու բազմաթիվ տարբերակներ, որոնց թվում է նաև սահմանափակուները խստացնելու և Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմը պաշտպանող ընկերությունների ու անհատների նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների սահմանումը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան