Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած Հ. Գասպարյանի վիճակը բավարար է
Հոկտեմբերի 18-ին Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով գանգուղեղային վնասվածք ստացած 21-ամյա Հ. Գասպարյանի վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին Panorama.am-ին հայտնեց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը:
«Հիվանդի վիճակը կայուն է, հիմա դեղորայքային բուժում է ստանում, սակայն դուրս գրման մասին դեռ վաղ է խոսել: Կարևորը՝ գիտակցությունը տեղն է, դրական տեղաշարժ կա»,- ասաց Կարեն Սահակյանը:
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում են նաև Mercedes Benz Sprinter-ի վարորդ Գագիկ Ստեփանյանն ու վթարից տուժած ուսանողներից մեկը: Նրանց վիճակը, ըստ բժիշկի, գնահատվում է բավարար:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին, ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են Opel մակնիշի և Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «Մերսեդես-Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր 18-ամյա Հ. Գ-ն (Գեղարքունիքի մարզ, գ. Վարսեր ) մահացել է, ևս 9 անձ՝ ստացել մարմնական վնասվածքներ: Mercedes Benz Sprinter ավտոմեքենայում եղած երիտասարդները բոլորը Վարսեր գյուղի բնակիչներ են՝ ուսանողներ:
Հարակից հրապարակումներ`
- Հրազդանում տեղի ունեցած ողբերգական վթարի փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել
- Հրազդանում տեղի ունեցած վթարից տուժածների մասին մանրամասներ
- Հրազդանի ճանապարհին բախվել են Opel-ն ու ուսանողներ տեղափոխող Mercedes Sprinter-ը, կա 1 զոհ, 7 վիրավոր
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում