Էրիկ Աբիդալ. «Ռոնալդուի վնասվածքն օգնեց պորտուգալացիներին «Եվրո-2016»-ի եզրափակչում»
«Բարսելոնի» նախկին պաշտպան Էրիկ Աբիդալը ենթադրում է, որ «Եվրո-2016»-ի եզրափակչում Քրիշտիանու Ռոնալդուի ստացած վնասվածքն իրականում օգնել է Պորտուգալիայի ընտրանուն։
«Ֆրանսիայի հավաքականը լավ մրցաշար անցկացրեց։ Դաշտի տերերին բախտը չժպտաց, երբ Ժինյակը չխփեց, այլապես մենք Եվրոպայի չեմպիոն կդառնայինք։ Ռոնալդուն փոխարինվեց վնասվածքի պատճառով։ Դա խնդիր դարձավ ֆրանսիացիների և առավելություն՝ պորտուգալացիների համար։ Պորտուգալիայի ազգային թիմն իրեն ավելի թեթև զգաց։ Ֆուտբոլիստները սովոր են խաղալ Քրիշտիանուի ուղղությամբ, սակայն նրա բացակայությամբ թիմային ոգին փոխվեց, հուզմունքն անհետացավ։
Եթե Ռոնալդուն խաղադաշտում չէ, ուրեմն Ֆրանսիայի հավաքականը պարտավոր էր ավելի շատ տնօրինել խաղադաշտում։ Տեսեք, թե ով դարձավ գոլի հեղինակ՝ մի տղա՝ պահեստայիններից, ում նախկինում ոչ ոք չէր տեսել»,- Աբիդալի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում