Հումանատար դադարը Հալեպում երկարացվել Է
Սիրիայի Հալեպ քաղաքում հումանատար դադարը երկարացվել Է ﬕնչև հոկտեմբերի 24-ը և կարող է դրանից հետո էլ շարունակվել:
«ՏԱՍՍ»-ը գրում է, որ այս մասին Ժնևում հայտնել Է ՄԱԿ-ի բաժանմունքին և ﬕջազգային մյուս կազմակերպություններին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը:
«Հալեպի իրադրությունը Դամասկոսի և Մոսկվայի ջանքերի շնորհիվ կարող Է լավանալ:
Մարդասիրական նկատառուﬓերով այնտեղ հումանիտար դադար Է հայտարարված, որն արդեն երկարացվել Է ﬕնչև երկուշաբթի և կարող Է հետագայում Էլ երկարացվել, եթե «Ջաբհաթ ան Նուսրա»-ի և նրան հարող ընդդիմադիր խմբավորուﬓերի կողﬕց չխախտվի լռության ռեժիմը»,-նշել է նա:
Դիվանագետն ընդգծել է, որ սիրիական ու ռուսական զինվորականները «արել են ամեն հնարավորը, որպեսզի ապահովի Արևելյան Հալեպից խաղաղ բնակչության դուրս բերումը, տարհանի վիրավորներին ու հիվանդներին և հնարավորություն տա փախչել «Ջաբհաթ ան-Նուսրա»-ի և այլ ընդդիմադիր խմբավորումների զինյալներից»: