Ջերարդ. «Մոլորակի լավագույն 9 համարն իմ ընկերն է»
«Լոս Անջելես Գելեքսիի» կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը շնորհավորել է «Բարսելոնի» հարձակվող Լուիս Սուարեսին` «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը ստանալու առիթով: Այս մասին տեղեկացնում է sports.ru-ն:
«Մոլորակի լավագույն 9 համարն իմ ընկերն է: Շնորհավորում եմ»,- ինստագրամի իր էջում գրել է Ջերարդը:
Հիշեցնենք, որ Ջերարդն ու Սուարեսը միասին հանդես են եկել անգլիական «Լիվերպուլում»: Որուգվայցի ֆուտբոլիստն Իսպանիայի նախորդ առաջնությունում կատալոնյան թիմի կազմում խփել է 40 գնդակ՝ առաջ անցնելով Գոնսալո Իգուաինից՝ 35 և Քրիշտիանու Ռոնալդուից՝ 35:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում