Թրամփը ցանկանում է հաղթել Brexit Plus-ի ոճով
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը խոստացել է իր կողմնակիցներին Brexit Plus՝ հաղթանակ ԱՄՆ ընտրություններում՝ չնայած բոլոր կանխատեսումներին։ Այս մասին գրում է «Ռիա նովոստի»-ն:
«Մենք կհաղթենք։ Մենք կցնցենք աշխարհը։ Դա կլինի Brexit Plus»,-հայտարարել է Թրամփը՝ ելույթ ունենալով Փենսիլվանիայում կողմնակիցների առջև։
Նա ավելացրել է, որ հաղթանակի համար իր ընտրողները պետք է «դուրս գան և քվեարկեն»։ Քաղաքական գործիչը իրավիճակը համեմատել է հունիսին ԵՄ կազմից դուրս գալու հարցով Մեծ Բրիտանիայում անցկացված քվեարկության հետ։ Այդ ժամանակ սոցհարցումները ցույց էին տվել դուրս գալու հակառակորդների գերակշռություն, սակայն արդյունքում հաղթել են դրա կողմնակիցները։
Ներկայում, ըստ տարբեր սոցհարցումների, Թրամփը Քլինթոնին զիջում է միջինը 4-6 տոկոսով։
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին։
Հարակից հրապարակումներ`
- WikiLeaks. Քլինթոնն ու Թրամփը բանավեճերի ընթացքում ավելի շատ են ասել Պուտին, քան ԻՊ
- Թրամփը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Պուտինին նախքան երդմանակալությունը
- Դոնալդ Թրամփը առաջարկել է Քլինթոնին արյան մեջ թմրանյութի առկայությունը ստուգող թեստ հանձնել
- Ըստ հարցման՝ Թրամփը 2 տոկոսով առաջ է Քլինթոնից
- Թրամփը խոստացել է ընտրվելուց հետո Քլինթոնին բանտ նստացնել
- Թրամփը պարծեցել է կանանց սիրահետելու իր ցանկություններով
- USA Today-ը ամերիկացիներին կոչ է արել ձայն չտալ Թրամփին
- Իրանի փոխնախագահ. Դոնալդ Թրամփի ընտրությունը չի սպառնա միջուկային համաձայնությանը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան