Նոբելյան կոմիտեն Դիլանի վարքը որակել է անբարեկիրթ ու ամբարտավան
Հայտնի երգիչ, այս տարվա գրականության Նոբելյան մրցանակակիր Բոբ Դիլանը համառորեն հրաժարվում է կապ հաստատել Շվեդական ակադեմիայի հետ և ոչ մի կերպ չի մեկնաբանում մրցանակն ստանալը։
Ըստ աղբյուրի, Բոբ Դիլանը չի պատասխանում Նոբելյան կոմիտեի զանգերին, և Կոմիտեն նրա վարքը համարել է անկիրթ ու ամբարտավան։
«Նրա այդ քայլը անբարեկիրթ է ու ամբարտավան։ Սա աննախադեպ իրավիճակ է», «Life.ru»-ի փոխանցմամբ SVT public television-ին տված հարցազրույցում ասել է Շվեդական ակադեմիայի անդամ Պեր Վաստբերգը։
Առայժմ հայտնի չէ, թե դելտեմբերի 10-ին Ստոկհոլմում կայանալիք մրցանակաբաշխության արարողությանը Բոբ Դիլանը ներկա կգտնվի՞, թե՞ ոչ, քանի որ մրցանակաբաշխությանը նրանք հանդես են գալիս ելույթով։
Ինքը՝ Դիլանը ոչ մի կերպ չի մեկնաբանել մրցանակ ստանալու հանգամանքը՝ չնայած այն բանին, որ շատ անգամներ հայտնվել է հրապարակային միջոցառումներին։