Ջեյմս Ուորլիքը խոսել է Սարգսյան-Ալիև հաջորդ հանդիպման մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հաղորդմամբ` Բաքվում ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Ես ինքս խոսել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նա հայտարարեց, որ հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Նա առաջարկությունների դիտարկման համար հանդիպման պատրաստակամություն հայտնեց: Կան հստակ գաղափարներ, մենք դրանք կքննարկենք: Մենք կքննարկենք նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով նախագահների հաջորդ հանդիպման կազմակերպումը: Ադրբեջանի նախագահն այդ գործընթացի շրջանակներում Հայաստանի նախագահ Սարգսյանի հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել», - հայտարարել է Ուորլիքը:
Բաքվում ընթացող մամուլի ասուլիսից ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ուորլիքն անդրադարձել է նաև Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների կատարմանը:
«Ես գիտեմ, որ Ադրբեջանի նախագգահ Իլհամ Ալիևը պատրաստ է աշխատել բանակցությունների և առաջարկների վրա, որնք արդեն իսկ դրված են բանակցությունների սեղանին, ինչպես նաև պատրաստ է Հայաստանի ղեկավարի հետ հետագա քննարկումներին: Մենք կցանկանայինք հետևողական լինել այն պարտականությունների իրագործման հարցում, որոնք կողմերը ստանձնել են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում` չնայած դեռևս կան որոշ հարցեր, որոնց վրա պետք է աշխատանք տանել: Այդ ամենը մենք կքննարկենք արդեն նախագահների հաջորդ հանդիպման ընթացքում», - ասել է Ուորլիքը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան