«Բանանցի» վնասվածք ունեցող ֆուտբոլիստները շարունակում են ապաքինվել
«Բանանցի» բժիշկ Արսեն Համբարյանը տեղեկություններ է հայտնել թիմի վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստների մասին: Այս պահին «Բանանցի» «հիվանդասենյակում» չորս ֆուտբոլիստ կա: Տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Վալտեր Պողոսյանի մոտ ազդրի երկգլխանի մկանի մասնակի վնասվածք է: Վերականգման ժամկետը՝ մոտ 4 շաբաթ: Ալեքսանդր Հովհաննիսյանի մոտ ծնկային հոդի վնասվածք է: Վերականգման ժամկետը՝ 4-5 շաբաթ:
Ստեփան Ղազարյանն ազդրի մեծ առբերիչ մկանի մասնակի վնասվածք ունի: Վերականգնման համար կպահանջվի շուրջ մեկ ամիս: Յասմին Մեցինովիչը հետվիրահատական վիճակում է գտնվում ուսային հոդի հոդախախտի հետ կապված վիրահատությունից հետո:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում