Վելայաթի. Իրանը Մոսուլի ազատագրմանն ուղղակի ռազմական մասնակցություն չունի
Իրանը Մոսուլի ազատագրմանն ուղղակի ռազմական մասնակցություն չունի,-իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳ նախկին նախարարը, անդրադառնալով Իրաքում և Սիրիայում ընթացող զարգացումներին, մասնավորապես ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է օրինական ընտրված կառավարություններին և տարածաշրջանի, այդ թվում Սիրիայի և Իրաքի՝ բռնության ենթարկվող բնակչությանն օգնություն ցուցաբերելը, որն իրականացվում է նշված երկրների կողմից համապատասխան դիմումի և ցանկության դեպքում»:
Հավելենք, որ Իրանի հոգևոր առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին օրերս, անդրադառնալով Մոսուլի ազատագրման գործընթացին, մասնավորապես ասել էր. «Բացի Իրաքից՝ ոչ մի երկիր իրավունք չունի մասնակցել Մոսուլի ազատագրմանը, դա Իրաքի կառավարության իրավունքն է: Այն պայմաններում, երբ Իրաքն այնքան է ուժեղացել, որ կարող է ինքնուրույն Մոսուլն ազատագրել ահաբեկիչների ձեռքից, ինչպես տարածաշրջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս կան մի շարք երկրներ, որոնք այժմ եկել են և ցանկանում են հաղթանակը կիսել Իրաքի ժողովրդի հետ»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան