Reuters. Հանրապետականների կեսը չի ճանաչելու ընտրությունների արդյունքները Քլինթոնի հաղթանակի դեպքում
ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամների կեսը չի ճանաչելու նոյեմբերի 8-ին կայանալիք ընտրությունների արդյունքները, եթե հաղթանակ տանի Դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնը: Reuters գործակալության փոխանցմամբ, այդ մասին են վկայում հարցման արդյունքները:
Եթե Դոնալդ Թրամփը այդ կապակցությամբ հայտարարել է, որ մարդկանց դեռ կասկածների մեջ է թողնելու՝ չարտահայտելով իր դիրքորոշումը Քլինթոնի հնարավոր հաղթանակն ընդունելու հետ կապված, ապա հարցման արդյունքները ցույց են տվել, որ հաղթանակի դեպքում Հանրապետականների մոտավորապես 70 տոկոսը ենթադրելու է, որ Քլինթոնը ընտրվել է անօրինական քվեարկությունների և ընտրակեղծարարության միջոցով:
Իր հերթին, թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ճանաչելու է ընտրությունների ելքը՝ անկախ դրանց արդյունքներից:
Ընտրական գործընթացների մասնագետ Լոննա Աթկեսոնի գնահատմամբ, ԱՄՆ-ի ընտրական գործընթացների պատմության մեջ մտահոգիչ երևույթներ են տեղի ունենում, քանի որ կառավարության նկատմամբ անվստահություն ունենալը նորմալ երևույթ է ամերիկյան ժողովրդավարության համար, բայց ընտրական գործընթացների հանդեպ անվստահությունը աննախադեպ իրավիճակ է առաջ բերում՝ կասկածի տակ դնելով ամերիկյան ժողովրդավարության գաղափարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան