Բելառուսի ԱԳՆ-ն նոտա է հղել Ուկրաինայի դեսպանին՝ ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով
Բելառուսում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Ջիգունը կանչվել է Բելառուսի ԱԳՆ: Այս մասին գրում է Ինտերֆաքսը: Հանդիպման ընթացքում նրան նոտա է հանձնվել, որում բելառուսական կողմը բողոք է հայտել՝ կապված Ուկրաինայի պատասխանատու մարմինների գործողությունների հետ:
Խոսքը հայ ուղևորի հետ կապված միջադեպի պատճառով բելառուսական «Բելավիա» ընկերության՝ Կիև-Մինսկ չվերթի ինքնաթիռի հարկադիր վերադարձի մասին է:
Բելառուսի ԱԳՆ նոտայում նշված է, որ «բելառուսական կողմը ներողություն և բոլոր ֆինանսական ծախսերի փոխհատուցում է պահանջում, որոնք առաջացել են ուկրաինական կողմի գործողությունների հետևանքով»:
Բելառուսի ԱԳՆ նաև հանձնարարել է Կիևում իր դեսպանին բողոքի նմանատիպ նոտա հանձնել Ուկրաինայի ԱԳՆ-ին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում