Պատգամավորներից ոմանք քվեարկել են իրենց կողքը նստող գործընկերների փոխարեն. ՀԺ
Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը երեկ ԱԺ-ում ընդունվեց կեղծիքով։ ՀՀԿ-ական պատգամավորներ Ալեքսան Պետրոսյանը՝ ՄԱՊ-ի Ալիկը, Կարեն Սարիբեկյանն ու Հայկ Գրիգորյանը քվեարկեցին իրենց կողքը նստող գործընկերների փոխարեն։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Օրինակ, Սյունիքից Սուրիկ Խաչատրյանի ջանքերով պատգամավոր դարձած Հ. Գրիգորյանը քվեարկում էր Մհեր Սեդրակյանի փոխարեն։ Ու թեև ծրագիրը կարող էր ընդունվել նաև առանց կեղծիքների, քանի որ նիստի դահլիճում բավարար ոչ միայն ՀՀԿ-ականներ, այլև կոալիցիոն ՀՅԴ խմբակցության անդամներ կային, միևնույն է, այս երեքը կեղծեցին նաև Կ. Կարապետյանի ծրագրի քվեարկությունը։ Նրանք դա անում էին ոչ այնքան բավարար քվեներ ապահովելու, որքան բացակա գործընկերների քվեարկությունը գրանցելու համար»,-հավելել է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա