Ուկրաինան սպառնացել է խոցել «Բելավիա»-ի օդանավը հայ ուղևորի պատճառով
Ուկրաինական իշխանությունները Կիև են վերադարձրել բելառուսական ինքնաթիռը՝ սպառնալով կործանիչներ օդ բարձրացնել: Այս մասին ասված է «Բելավիա» ավիաընկերության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
«Կիև-Մինսկ B2-840 չվերթն իրակնացնող «Բելավիա» ավիաընկերության «Բոինգ 737-800» օդանավը ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան։ Օդանավում գտնվել է 136 ուղևոր և անձնակազմի 6 անդամ»,- նշված է հաղորդագրության մեջ։
«Բելավիա» -ում պարզաբանել են, որ Բելառուսի օդային տարածք մտնելուց 50 կմ հեռավորության վրա օդանավի հրամանատարը դիսպետչերից կարգադրություն է ստացել անմիջապես վերադառնալ մեկնման օդանավակայան՝ առանց որևէ բացատրություն տալու, իսկ հրամանը չկատարելու դեպքում սպառնացել են օդ բարձրացնել կործանիչներ։ Օդանավի հրամանատարը կատարել է կարգադրությունը և օդանավն իջեցրել է:
Վայրէջքից հետո իրավապահներն օդանավից դուրս են բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացու։ Վերալիցքավորումից հետո օդանավը մեկնել է Մինսկ և բարեհաջող վայրէջք կատարել։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ հայ ուղևորը շուտով ազատ է արձակվել և այլ չվերթով մեկնել Մինսկ։
by24.org-ը գրում է, որ կարգադրությունից հետո երբ վայէջք է կատարել, օդանավ են բարձրացել Ուկրաինայի իրավապահ մարմինները, ովքեր հենց ինքնաթիռում ձերբակալել և դուրս են հանել ուղևորներից մեկին՝ Մարտիրոսյան ազգանունով Հայաստանի քաղաքացու: Պարզվել է, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունները սխալվել են. մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ ինքնաթիռից դուրս հանված ուղևորը միջազգային հետախուզաման մեջ գտնվող հանցագործ չէ, ում տեղն են դրել նրան: Հատուկ ծառայության ներկայացուցիչները ներողություն են խնդրել ՀՀ քաղաքացուց, և թույլ տվել, որ հաջորդ չվերթով մեկնի Մինսկ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան