ԱՄՆ փոխնախագահը խոստովանել է, որ կցանկանար ծեծել Թրամփին
Փենսիլվանիա նահանգում ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտնել է Դոնալդ Թրամփին ծեծելու ցանկության մասին: Իր ելույթի ժամանակ փոխնախագահը աջակցություն է հայտնել ընտրություններում Թրամփի մրցակի Հիլարի Քլինթոնին: Լուրը գրում է «Լենտա.ռու»-ն:
«Լրագրողները հաճախ են ինձ հարցնում՝ չէի՞ ցանկանա բանավեճ ունենալ Թրամփի հետ։ Ո՛չ, ես կցանկանայի լինել դպրոցում, այդ ժամանակ ես նրան կտանեի մարզադահլիճ: Ահա թե ինչ եմ ուզում»,- հայտարարել է Բայդենը՝ նկատի ունենալով ԱՄՆ դպրոցներում հարաբերությունները պարզելու և ծեծկռտուքի համար նախատեսված ավանդական վայրը։
Փոխնախագահի կողմից քննադատության պատճառ է դարձել Թրամփի արտահայտությունները կանանց մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան