Հետախուզությունը հայտնել է Մոսուլում մոտ 300 մարդու մահապատժի ենթարկելու մասին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Իրաքի Մոսուլ քաղաքի հարավային ծայրամասում մահապատժի են ենթարկել 284 մարդու: Լենտա.ռու կայքը գրում է, որ CNN-ին հայտնել են Իրաքի հետախուզությունում ունեցած աղբյուրները:
Գրոհայինները տղամարդկանց և երեխաներին օգտագործել են որպես կենդանի վահան իրաքյան բանակի և կողմնակիցների հարձակումների ժամանակ: Մահապատիժները տեղի են ունեցել հոկտեմբերի 20-ին և 21-ին, այնուհետ մարմինները բուլդուզերներով հավաքել և «լցրել» են եղբայրական գերեզմանոց, որը գտնվում է քաղաքի հյուսիսում քանդած գյուղատնտեսաան քոլեջի տեղում:
Հեռուստաալիքն այս ինֆորմացիան պաշտոնական հաստատող տեղեկատվություն չունի:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան