Բրուքլինում Քլինթոնի շտաբը տարհանվել է կասկածելի ծրարի պատճառով
Բրուքլինում գտնվող ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի շտաբի բաժանմունքը տարհանվել է նամակում կասկածելի նյութի հայտնաբերումից հետո։ New York Post-ին հղում անելով գրում է «Գազետա.ռու»-ն՝ նշելով, որ միջադեպը տեղի է ունեցել 11-րդ հարկում:
Շտաբի երկու աշխատակիցներ բացել են նամակն ու դրանում կասկածելի նյութ հայտնաբերել։
Արտակարգ ծառայությունները տարհանել են ողջ հարկը, որտեղ հայտնաբերվել է կասկածելի ծրարը։
Ներկա պահին հայտնի չէ, թե հայտնաբերվածն ինչ նյութ է և վտանգավո՞ր է, թե՞ ոչ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան