Բրյուսելը հերքում է Հալեպը ռմբակոծած ինքնաթիռների պատկանելիությունը բելգիական օդուժին
Բելգիայի պաշտպանության նախարարությունը Մոսկվայից տվյալներ է ստացել Հալեպի մերձակայքում խաղաղ բնակչության դեմ իրականացված ավիահարձակումների վերաբերյալ: «РИА новости»-ի փոխանցմամբ՝ ռուսական կողմը հավելել է, թե պաշտոնական Բրյուսելը հերքում է, որ փաստաթղթերում ներկայացված ինքնաթիռի համարները պատկանում են Բելգիայի թագավորական օդուժին:
«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Մոսկվայում Բելգիայի դեսպանատան ռազմական կցորդին է փոխանցել ենթադրյալ ապացույցներ առ այն, որ բելգիական օդուժին պատկանող F-16 կործանիչներն են կրում հոկտեմբերի 18-ին իրականացված ու մի շարք խաղաղ բնակիչների մահվան պատճառ դարձած ավիահարվածի պատասխանատվությունը»,-հայտնել է ՌԴ ՊՆ-ն:
Պարբերականը նաև հիշեցնում է, որ երեքշաբթի Հալեպի արվարձաններից մեկում գտնվող Հասաջեք բնակավայրի ուղղությամբ ավիահարված է իրականացվել, ինչի հետևանքով զոհվել է 6 մարդ:
Ըստ ՌԴ ՊՆ տվյալների՝ ռմբակոծման հատվածում ֆիքսվել են բելգիական F-16 կործանիչներ: