Թերեզա Մեյը լավատես է բրեքսիթի հարցում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը լավատեսորեն է նայում «բրեքսիթին» և հույս ունի, որ ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալը կլինի սահուն: Ըստ նրա՝ «բրեքսիթի» գործընթացն իր բարդ պահերն է ունենալու, սակայն արվելու է ամեն ինչ, որպեսզի Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ի կազմից առանց ցնցումների:
Այս մասին գրում է «BBC»-ն:
Նման հայտարարությամբ Թերեզա Մեյը հանդես է եկել Բրյուսելում ԵՄ-ի գագաթաժողովից հետո, որն առաջինն էր Մեյի համար Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թերեզա Մեյն հայտարարել է, թե ՄԵծ Բրիտանիան լինելու է «վստահ պետություն, որը հետաքրքրված է արտաքին կապերի ընդլայնմամբ»:
«Իմ նպատակն է հասնել նրան, որ Մեծ Բրիտանիան պահպանի սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ «բրեքսիթից» հետո: Ես մտադիր եմ պահպանել ազատ առևտրի ռեժիմը, միաժամանակ, սակայն, Մեծ Բրիտանիան պետք է ինքնուրույն կառավարի իր միգրացիոն կանոնները»,-հայտարարել է Թերեզա Մեյը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին