
Մերկելն ակնարկել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման մասին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ եթե Ռուսաստանը շարունակի Հալեպի հրթիռակոծումը, Եվրամիությունը կքննարկի բոլոր պատասխան գործողությունները: Լուրը գրում է Korrespondent-ը:
Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ գագաթնաժողովի ընթացքում Մերկելն ասել է, որ Հրթիռակոծությունները վերսկսելու դեպքում ԵՄ-ն կարող է վերանայել Ռուսաստանի հանդեպ քաղաքականությունը:
Նրա խոսքով` Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցների վերաբերյալ կոնկրետ ծրագիր գագաթնաժողովի ընթացքում չի քննարկվել, սակայն անհրաժեշտության դեպքում Եվրամիությունն արագ կգործի այդ ուղղությամբ: Գագաթնաժողովի մասնակիցները միաձայն դատապարտել են «անմարդկային» ռմբակոծությունները և պայմանավորվել են ուժեղացնել ճնշումը Մոսկվայի և Դամասկոսի նկատմամբ, որպեսզի Սիրիայում հասնեն զինադադարի: