Սալմա Հայեկը հայտարարել է, թե Թրամփը սիրահետել է իրեն
Հոլիվուդյան դերասանուհի Սալմա Հայեկը Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալ Թրամփին մեղադրել է իրեն համառորեն հետապնդելու համար։ Այդ մասին դերասանուհին պատմել է իսպանալեզու El Show del Mandril ռադիոյին, գրում է «Lenta.ru»-ն։
Դերասանուհին չի հստակեցրել, թե մասնավորապես երբ է այդ ամենը տեղի ունեցել, բայց ասել է, որ այդ ժամանակ ինքը ընկեր ունեցել է, և Թրամփը հատուկ ընկերացել է ընկերոջ հետ, որպեսզի ձեռք բերի Հայեկի տնային հեռախոսահամարը։
«Զանգել, հրավիրել է ժամադրության։ Երբ ես ասել եմ, որ չէի գնա նրա հետ, անգամ եթե ես ընկեր չունենայի, նա դա ընդունեց որպես մեղադրանք ու զանգահարեց National Enquirer ամսագիր և հոդված պատվիրեց իմ դեմ», -պատմել է դերասանուհին։
Նրա խոսքով, հոդվածում նշվել է, որ Թրամփն ինքը չէր սկսի հանիպել Հայեկի հետ, քանի որ նա շատ կարճահասակ է՝ 157 սմ։
Հրապարակումից հետո, Հայեկի խոսքով, Թրամփը մեկ անգամ ևս զանգահարել է ու վստահեցրել, որ ոչ մի նման բան չի ասել։ Դերասանուհին վստահ է՝ Թրամփը գնացել է այդ քայլին, որպեսզի կինն ինքը առաջարկի հանդիպել իր հետ։