Առաջիկա ընտրություններին «Ռեֆորմիստները» դաշինք են կազմելու այն ուժի հետ, ով բարեփոխելու է Հայաստանը. Վահան Բաբայան
Նորաստեղծ «Ռեֆորմիստների» կուսակցությունն այսօր հրավիրել էր Երևանի քաղաքային կոնֆերանս: Օրակարգում էր 2017 թ. կայանալիք ԱԺ ընտրություններին կուսակցության մասնակցության մասին որոշումում կայացնելու վերաբերյալ կուսակցության արտահերթ համագումար հրավիրելու հարցը:
Լրագրողների հետ զրույցում կուսակցության նախագահ Վահան Բաբայանն ասաց, որ ընտրությունների մասնակցության հետ կապված կուսակցության խորհրդում հիմնականում որոշում է կայացվել. «Քանի որ նոր ենք ստեղծվել և երկրում տեղի են ունենում բարեփոխումների նոր գործընթաց, կուսակցության առաձին մասնակցության հարցը դուրս է գալիս մեր օրակարգից»:
Այսինքն, կուսակցության ղեկավարի խոսքով, ճիշտ են համարում խորհրդարանական ընտրություններին մասնակցել դաշինքներով:
Պատասխանելով հարցին, թե ո՞ր կուսակցության հետ եք հավանական համարում դաշինք կազմելը, Վ. Բաբայանն ասաց, որ ժամանակը ցույց կտա, ապա հավելեց. «Կուսակցության տեսակետներն ու դիրքորոշումները պարզ են բոլորին, իսկ շատ քիչ քաղաքական ուժեր կարող են լինել Հայաստանում, որոնց հետ մենք կարող ենք համագործակցել և դաշինք կազմել: Մեր կուսակցությունը դաշիքն է կազմելու այն ուժի հետ, ով բարեփոխելու է մեր պետությունը, ով վերցնելու է պատասխանատվությունը գալիք սերունդների համար և ապահովելու է խաղաղությունը մեր երկրում»:
Հարցին, թե հաշվի առնելով այն, որ դեռևս հիմնադիր համագումարի ժամանակ հայտարարել էիք, որ պատրաստվելու եք աջակցել Հանրապետության նախագահի և կառավարության իրականացրած բարեփոխումներին, կարելի՞ է ենթադրել, որ ՀՀԿ-ի հետ եք տեսնում համագործակցությունը, նա նշեց, որ, իհարկե, նման ցանկություն կարող է և լինել, որը պետք է որոշվի կուսակցության համագումարին:
Կոնֆերանսի ժամանակ հայտարարվեց, որ մինչ նախընտրական քարոզարշավը կուսակցության տարածքային կառույցների ղեկավարները, խորհրդի կազմը լիազորում են կուսակցության ղեկավար Վահան Բաբայանին բանակցելու այլ քաղաքական ուժերի հետ 2017 թ. խորհրդարանական ընտրություններին միասնական մասնակցելու համար:
Իր ելույթում Վահան Բաբայանն ասաց, որ կուսակցության առաջիկա արտահերթ համագումարում վերջնական որոշում կկայացնեն ինչ ձևաչափով, ինչ գաղափարի, նշանաբանի շուրջ են մասնակցելու 2017-ի խորհրդարանական ընտրություններին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան