WikiLeaks. Քլինթոնն ու Թրամփը բանավեճերի ընթացքում ավելի շատ են ասել Պուտին, քան ԻՊ
ԱՄՆ նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնը և Դոնալդ Թրամփն իրենց երեք բանավեճերում ամենաշատը օգտագործել են «Ռուսաստան» և «Պուտին» բառերը, երկրորդ տեղում է «Իսլամական պետություն»-ը: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով WikiLeaks-ին:
Բանավեճերի ժամանակ թեկնածուները «Ռուսաստան» և «Պուտին» բառներն օգտագործել են 178 անգամ, իսկ ԻՊ և «Ալ Քաիդա»՝ 132: Երրորդ տեղում է՝ հարկեր (119 անգամ):
Հիմնական թեմաներն են եղել Սիրիա, Իրան, փախստականներ, Չինաստան, հաքքերային հարձակումներ: Քլինթոնն ու Թրամփն ավելի քիչ են անդրադարձել հղիության արհեստական ընդհատման, կրթության ու ռասիզմի խնդիրներին:
Բանավաճերի եզրափակիչ փուլը կայացել էր հոկտեմբերի 19-ին: Դրանք ԱՄՆ նորագույն պատմության մեջ ամենախիստն էին: Երեք փուլում թեկնածուները խստորեն քննադատել էին իրար: Մասնավորապես, երկրորդ բանավեճում Թրամփը հայտարարել էր, որ իր իշխանության ժամանակ Քլինթոնը բանտ կնստեր:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին