Հենրիխ Մխիթարյանը հիասթափված է
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի թաքցրել հիասթափությունն այն առիթով, որ չի հայտնվել Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի թուրքական «Ֆեներբախչեի» հետ խաղի հայտացուցակում: Այս մասին տեղեկացնում է «Independent»-ը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագն ավելի քան վստահ է եղել, որ պատրաստ է դուրս գալ խաղադաշտ, իսկ նախօրեին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաստատել էր, որ Մխիթարյանն ապաքինվել է և կարող է լինել հայտացուցակում:
Աղբյուրը հայտնում է, որ Հենրիխը զարմացել է Յուրահատուկի որոշումից և խիստ հիասթափված է:
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը շատ հազվադեպ է հայտնվում «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մխիթարյանն այժմ առողջական խնդիրներ չունի և մարզվում է առանց սահմանափակումների, կարելի է ենթադրել, որ նրա խաղային ժամանակ չստանալը լոկ Մոուրինյոյի քմահաճույքն է:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում