Վարչապետը վստահեցնում է՝ դաշտը բացվելու է բոլոր ներդրողների համար
Ի դեմս Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, գործ ենք ունենալու բիզնեսի ոլորտի օմբուդսմենի հետ: Այս մասին այսօր հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ այդ գերատեսչությունն օժանդակելու է, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները հաղթահարեն եղած խոչընդոտները:
Հարցազրույցի ընթացքում վարչապետից հետաքրքրվել են, թե պետությունն ինչպիսի երաշխիքներ է նախատեսում սփյուռքահայ ներդրողների համար, ինչին ի պատասխան Կարեն Կարապետյանը նշել է. «Մենք ուզում ենք ինվեստիցիոն դաշտը բացել ոչ միայն մեր սփյուռքահայերի, ճիշտ է, մենք շահագրգռված ենք, որ սփյուռքահայերը գան, բայց այդ խաղի կանոնները լինելու են և սփյուռքահայերի համար, և չինացու համար, և երրորդի համար: Որպեսզի ինքը պաշտպանված զգա, մենք ապահովելու ենք փոխադարձ կապ՝ ի դեմս մեր Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, որը կոպիտ ասած, անվանել ենք բիզնեսի, գործարարի օմբուդսմենը, պաշտպանը, հաշտարարը, որ կամայական բիզնեսմեն, երբ որ հանդիպում է որևիցե խոչընդոտի գնում է այդ նախարարություն և նախարարը ձեռքից բռնած փորձում է հասկանալ:
Եթե այնտեղ չի բավարարում՝ մենք մոտ օրերս կհայտարարենք և կտպենք տվյալները բոլոր այն պատասխանատուների, ովքեր անմիջապես ինձ հետ են աշխատում: Մենք ֆիքսել ենք նաև բիզնեսի ապաքրեականացման մասին և այնտեղ ֆիքսել ենք, որ օրինապահին վերաբերվելու ենք այսպես, ոչ օրինապահին այսպես: Նույնիսկ օրինապահին ասել ենք, որ որևիցե լիազորությունների գերազանցում պետք է չունենա: Եվ մենք անպայման անդրադառնալու ենք իրավապահ մարմիներին, եթե լիազորությունների գերազանցելու դեպքեր լինեն: Այս մեխանիզմը աշխատող է՝ այո, մենք հետևողական ենք գնալու՝ այո, արդյունք կտա՝ կտեսնենք»:
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Կարապետյան. Չկա կրկնօրինակելու իդեալական բանաձև
- Այդ պարագայում անարդարության նկատմամբ զգացմունքը կլինի ոչ այնքան ընդգծված, ինչքան այսօր. Կ. Կարապետյան
- «Այս պահին իմ մեջ ուժ տեսնո՞ւմ եմ, ցանկություն տեսնո՞ւմ եմ՝ այո, դրայվը չասեմ». Վարչապետը հեռուստալրագրողներին
- Վարչապետն առաջնահերթ է համարում հասարակության վստահությունը շահելը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին