Շարապովան կմրցի «Ռոլան Գարոսի» հաղթողի հետ
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան, ով շարունակում է որակազրկված մնալ, թեև չի մասնակցում միջազգային ստուգատեսերի, սակայն շարունակում է զբաղվել իր մասնագիտական աշխատանքով:
Ինչպես տեղեկացնում է newsru.com-ը, Մաշան դեկտեմբերին ցուցադրական հանդիպում կանցկացնի «Ռոլան Գարոսի» 2016 թ. հաղթող իսպանուհի Գաբրինյե Մուգուրուսայի հետ` համատեղելով օգտակարն ու հաճելին: Ամենայն հավանականության, խաղը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին` Մադրիդում:
Հավելենք, որ Շարապովան պլանավորում է մասնակցել հաջորդ տարվա մայիսի 28-ից հունիսի 11-ը կայանալիք Ֆրանսիայի Բաց առաջնությանը, որը որակազրկման ժամկետից հետո թենիսիստուհու համար կլինի «Մեծ սաղավարտի» առաջին մրցաշարը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում