Խուան Մատա. «Չելսիից» կրած պարտությունը ցավագին է, բայց պետք է եզրակացություններ կատարել»
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան «Չելսիից» 0։4 հաշվով կրած պարտությունից հետո շեշտել է, որ այդ պարտությունը շատ ցավագին է։ Մատայի խոսքերով՝ թիմն այդ հանդիպումից պետք է եզրակացություններ կատարի։
«Դա ցավագին պարտություն է,- Մատայի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Առաջին իսկ րոպեից ամեն ինչ վատ էր զարգանում։ Այնպիսի տպավորություն ունեմ, որ ամեն անգամ, երբ մոտենում էինք նրանց դարպասին, «Չելսին» գոլ էր խփում, և առանցքային պահը դա էր։ Ի վերջո, սա սովորական 3 միավոր է, առջևում հերթական կարևոր խաղն է, և մենք պետք է եզրակացություններ կատարենք»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում