Կոնտե. «Չեմ ուզում պատմել, թե ինչի մասին եմ խոսել Մոուրինյոյի հետ»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Անգլիայի առաջնության 9-րդ տուրի հանդիպումից ստացած տպավորություններով։ Հիշեցնենք, որ լոնդոնցիները «Ստեմֆորդ Բրիջում» պարզապես ջախջախել են մրցակցին 4։0 հաշվով։
«Արագ գոլ խփեցինք, բայց շարունակեցինք լավ խաղալ։ Վերահսկում էինք գնդակը և շատ պահեր ստեղծեցինք։ Սա այն հաղթանակներից մեկն է, որը բարձրացնում է ֆուտբոլիստների հավատը սեփական ուժերի նկատմամբ։ Մենք ուզում էինք ցուցադրել մեր ամբիցիաները և ուրախություն պարգևել մեր երկրպագուներին անցած վատ մրցաշրջանից հետո։
Ինչի՞ մասին եմ խոսել Ժոզե Մոուրինյոյի հետ։ Անձնականը անձնական է մնում, ես շատ եմ հարգում Ժոզեին, նա գերազանց մարզիչ է և շատ մրցանակներ է նվաճել «Չելսիում»,- Կոնտեի խոսքերը մեջբերել է championat.com-ը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում