Չհավատալու հիմքեր չունեմ. Միքայել Մելքումյան
Կառավարության նկատմամբ վստահության բարձրացման կարևոր ազդակներից մեկն անպայման լինելու է մենաշնորհների դեմ պայքարը,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:
Ըստ նրա, դրա մասին ոչ միայն պետք է ասվի, այլ կարճ ժամանակ հետո ցույց տրվի արդյունք. «Օրինակ, եթե հիմա բենզին, դիզվառելիք, բանան, ցիտրուս բերում է 3-4 սուբյեկտ, մեկ-երկու ամիս հետո պետք է ցույց տան, որ բերում է 13-14 սուբյեկտ: Ցույց տա ոչ թե արհեստական, այլ լինի իսկապես մրցակցային հարաբերությունների տրամադրմամբ: Մարդիկ այսօր այնքան հիասթափվել են, կարող է վախենան էլ, մտածելով՝ գնանք, բերենք մի ապրանք, հանկարծ պրոբլեմների մեջ ընկենք»:
Մ. Մելքումյանի խոսքով՝ հիմքեր չունի ասելու, որ չի հավատում:
«Շատ կարճ ժամանակ հետո երևալու է, շուկաները ցույց կտան՝ լրացուցիչ մրցակիցներ եկել են, թե ոչ»,- ասաց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Մենաշնորհների հարցը քննարկելու համար Լևոն Զուրաբյանն առաջարկում է անցկացնել ԱԺ լսումներ
- Վարչապետը վստահեցնում է՝ դաշտը բացվելու է բոլոր ներդրողների համար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին