Սվիտալսկին Հայաստանում տնտեսական աճի հույս ունի
Հոկտեմբերի 28-ին Հայաստանում պաշտոնապես կտրվի ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող փոքր ու միջին ձեռնարկություններից զարգացմանը նպաստող SMEDA (Small and Medium Enterprise Development Authority) ծրագրի մեկնարկը: Այդ մասին այսօր EU4Business՝ «ԵՄ-ն բիզնեսի համար» խորագրով մեկշաբաթյա միջոցառումների շարքի մեկնարկին հայտարարեց Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«ԵՄ-ն բիզնեսի համար» խորագրով միջոցառումների շրջանակում տնտեսական թեմաներով բազմաթիվ քննարկումներ են տեղի ունենալու, ինչպես նաև, դեսպանի խոսքով, լինելու են փոքր ու միջին ձեռնարկություններին նվիրված միջոցառումներ:
«Մեզ համար այս շաբաթը կարևոր է ամենամյա գործունեության շրջանակում: ԵՄ-ն իր գործունեության առանցք է դիտարկում ԵՄ հարևանության երկրներում օժանդակությանը տնտեսական աճին: Մենք հավատացած ենք, որ տնտեսական տոկունությունը կարևորագույն հանգամանք է մեզ՝ ԵՄ-ի և մեր գործընկերների համար, ուստի մենք առանձնակի ուշադրություն ենք դարձնում, որպեսզի օժանդակենք երկրում տնտեսական զարգացմանը», -հստակեցրեց Սվիտալսկին:
Դեսպանը հիշեց Հայաստանի նոր կառավարության ծրագիրը, նկատեց, որ դրանով «պաշտպանվում են տնտեսական աճի խթանման ջանքերը»:
«Այնպես որ՝ մենք պատրաստ ենք օժանդակել ՀՀ կառավարությանը իր ջանքերում, որոնք ուղղված կլինեն բարեփոխումներին, որպեսզի բարեհաջող անցում կատարվի», -հավելեց Սվիտալսկին:
Դիվանագետի խոսքով, այդ բարեհաջող անցումը կարող է ապահովվել փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացմամբ, մինչդեռ Հայաստանում ՓՄՁ-երի առումով «չիրացված ներուժ կա»:
Նրա ներկայացրած տվյալներով, Հայաստանում ՓՄՁ-երին բաժին է ընկնում զբաղվածության և ՀՆԱ-ի ընդամենը 30 տոկոսը, մինչդեռ եվրոպական երկրներում այդ թիվը 60-70 տոկոս է:
«Մենք լիահույս ենք, որ ՓՄՁ-երի վրա շեշտադրում կատարելը, այդ ոլորտին ուշադրություն դարձնելը նոր տնտեսական աճ կապահովի այս երկրի համար», -հայտարարեց Սվիտալսկին:
Բացի այդ, դեսպանը մեկ այլ հանգամանք ևս նկատեց ու կարևորեց ներդրումները՝ երկրի տնտեսության զարգացման համար. «Հավատացած ենք, որ մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները ու ներհայաստանյան մի շարք բարեփոխումներ կօգնեն, որ լրացուցիչ օտարերկրյա ներդրումներ իրականացվեն, հատկապես Եվրոպական Միության պետություններից: Ինչպես տեսնում եք, իմ հայտարարությունից համարում ենք, որ մեր տնտեսական համագործակցությունը փոխշահեկան իրավիճակում է:
ԵՄ-ն խթանելով Հայաստանում տնտեսական աճը, ամենևին էլ եսասիրական նպատակներ չի հետապնդում և կարծում ենք, որ սա փոխշահեկան իրավիճակի դասական օրինակ է՝ ինչքան լավ լինի Հայաստանի տնտեսությունը, այնքան ավելի լավ Եվրոպական Միության շահերի համար»:
Նա չմոռացավ և շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարությանը՝ «գերազանց համագործակցության» համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան