Հայաստանում դեֆոլտի հիմքեր չեմ տեսնում. Տիգրան Ջրբաշյան
«Հայաստանում դեֆոլտի հիմքեր չեմ տեսնում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի դեֆոլտի մասին հայտարարությանը:
Նրա խոսքերով՝ եթե դիտարկենք վերջին տարիների դրամական հաշվեկշիռը, ապա կտեսնենք, որ այն բավական բարելավվել է. «Եթե 3 տարի առաջ մեր վճարային հաշվեկշռի դեֆիցիտը կազմում էր 14-15 տոկոս, ապա այսօր 2-3 տոկոս է:Շատ լուրջ բարելավում կա»:
Տիգրան Ջրբաշյանը նշեց, որ տնտեսությունը սեղմվել է թե սպառման, թե ներմուծման տեսանկյունից, սակայն Կենտրոնական բանկի առկա ռեսուրսները բավարար են, որ դեֆոլտ չլինի:
Խնդիրը, ըստ նրա, այլ է. պետության առաջ կանգնած է արտաքին պարտքի վճարումների անհրաժեշտությունը։ «Այս ընթացքում արտաքին պարտքն աճել է, և դա խնդիր է, եթե այն չի ուղղորդվում դեպի տնտեսական ակտիվության ապահովում: Գալու է մի ժամանակ, երբ մենք ունենալու ենք արտաքին պարտքի սպասարկման մեծ վճարներ, ահա այդտեղ կարող են խնդիրներ առաջանալ, եթե չապահովվի տնտեսական ակտիվություն: Ինչ վերաբերում է ներկային, ապա դեֆոլտի հիմքեր չեմ տեսնում», - ընդգծեց Տիգրան Ջրբաշյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ես նման կանխատեսում չունեմ. Վարդան Արամյանը՝ դեֆոլտի մասին
- ԿԲ-ի արձագանքը Լևոն Տեր- Պետրոսյանի հայտարարությանը
- Տնտեսագետները՝ Տեր-Պետրոսյանի ահազանգի մասին
- Լևոն Տեր-Պետրոսյանը ահազանգ է հնչեցրել