Ֆրանսիայում փախստականները լրագրողների են թալանել
Ֆրանսիական Կալե քաղաքի փախստակաների ճամբարում նախօրեին Գերմանիայից երկու լրագրողներ դարձել են թալանի զոհ։ Լուրը գրում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում անելով Auberge des migrants կամավորական կազմակերպության ներկայացուցչին։
«Ճամբարի բնակիչները ճաշից հետո թալանել են այնտեղ աշխատող գերմանացի երկու լրագրողի»,-ասել է գործակալության զրուցակիցը՝ նշելով, որ լրագրողներից գողացվել են բջջային հեռախոսներ։
Աղբյուրը գրում է, որ նմանատիպ միջադեպ առաջին անգամ չէ, որ տեղի է ունենում ճամբարում: 2016 թվականի հունվարին մի խումբ փախստականներ հարձակվել էին հոլանդացի և Russia Today հեռուստաալիքի լրագրողների վրա:
Սեպտեմբերի սկզբին Ֆրանսիայի իշխանությունները որոշել են ապամոնտաժել Կալե քաղաքում գտնվող ներգաթյալների ամենամեծ ճամբարը: Նրանց կառաջարկվի ուղևորվել երկրի այլ շրջանների երկու ճամբարներ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում