Աշխարհի 2018 թ. առաջնության խորհրդանիշի հեղինակը ՖԻՖԱ-ից ստացել է ընդամենը 500 դոլար
Աշխարհի 2018 թ. առաջնության խորհրդանիշ «Զաբիվակա» գայլի հեղինակը` Տոմսկի պետական համալսարանի ուսանողուհի Եկատերինա Բոչարովան, ՖԻՖԱ-ից ստացել է 500 դոլար` իր կատարած աշխատանքի հեղինակային իրավունքները փոխանցելու համար: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն:
«Ինձ վճարել են 500 դոլար: Գայլի հեղինակային իրավունքներն այժմ պատկանում են ՖԻՖԱ-ին: Մենք այդպես էինք պայմանավորվել դեռևս էսքիզների շրջանում: Երբ դասախոսներիս սկզբում ցույց տվեցի իմ կատարած աշխատանքը, նրանք մտածեցին, որ դա անլուրջ է, բայց հիմա հպարտանում են ինձնով»,- ասել է Եկատերինան:
Հիշեցնենք, որ աշխարհի 2018 թ. առաջնությունը կկայանա հունիսի 14-ից հուլիսի 15-ը` Ռուսաստանի 11 քաղաքների 12 մարզադաշտերում: Հաղթող խորհրդանիշից բացի եզրափակիչ եռյակում էին նաև կատուն և վագրը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում