Քննարկվել են արգելված նյութերի ցուցակում կատարված փոփոխությունները
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում քննարկվել են Համաշխարհային հակադոպինգային գործակալության կողմից Կոնվենցիայի № 1 հավելվածում ընդգրկված արգելված նյութերի ցուցակում 2017 թ. համար կատարված փոփոխությունները: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Քննարկմանը մասնակցել են նախարարության աշխատակազմի մարզական կազմակերպությունների, սպորտային բժշկության և գիտամեթոդական աշխատանքների համակարգման բաժնի պետ Գևորգ Մանուկյանը, «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Նաիրի Մանուկյանը և կենտրոնի փոխտնօրեն Ռաֆայել Թորոյանը:
Հայաստանի Հանրապետությունը կատարված փոփոխությունների մասին տեղեկացվել է` որպես «Սպորտում դոպինգի դեմ» միջազգային կոնվենցիայի անդամ երկիր: Քննարկվել են նաև ՀՀ-ում սպորտային բժշկության ոլորտին վերաբերող այլ խնդիրներ: Որոշվել է, որ հետագայում ուսումնամարզական հավաքների ժամանակ համալիր գիտական խմբերի կատարված աշխատանքների արդյունքները նույնպես կդառնան քննարկումների առարկա:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում