Զավեն Անդրիասյանը կես միավորով է զիջում առաջատարներին
Ֆրանսիայում մեկնարկած «Corsican Circuit 2016» շախմատի հեղինակավոր մրցաշարում, որն այս տարի անցկացվում է 20-րդ անգամ, կայացել են 3-րդ տուրի հանդիպումները։ Մրցաշարն անցկացվում է երկու փուլով:
Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ոչ ոքի է խաղացել, իսկ Ֆրանսիան ներկայացնող մեր հայրենակից Տիգրան Ղարամյանը հաղթանակ է տոնել։ Արդյունքում՝ նրանք ունեն 2․5-ական միավոր և զբաղեցնում են 5-6-րդ տեղերը։
3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են Ուկրաինան ներկայացնող Ալեքսանդր Մոիսեենկոն և Վլադիմիր Օնիշչուկը, ովքեր վաստակել են 3-ական միավոր:
Հիմնական մրցաշարում 1-12-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները կնվաճեն նոկաուտ համակարգով անցկաղվող մրցաշարի երկրորդ փուլի ուղեգրեր, այստեղ նրանց կմիանան աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Թեյմուր Ռաջաբովը և Հոու Յիֆանը:
Հիմնական մրցաշարին մասնակցում են 56 շախմատիստներ, որոնց թվում` 19 գրոսմայստեր, 18 միջազգային վարպետ և 7 ՖԻԴԵ-ի վարպետ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում