Հայազգի լրագրողը «Բելավիա»-ի ինքնաթիռում կատարված միջադեպը կապում է իր քաղաքացիական դիրքորոշման հետ
Բլոգեր և լրագրող Արմեն Մարտիրոսանը, ում պատճառով բելառուսական «Բելավիա» ընկերության ինքնաթիռը վերադարձվել էր Կիևի օդանավակայան, միջադեպը կապում է իր քաղաքացիական դիրքորոշման հետ: Այս մասին նա ասել է Լենտա.ռու կայքին:
«Ես հենց առաջին օրվանից դեմ էի Ուկրաինայում պետական հեղաշրջմանը, կոչ էի անում այդ ժամանակվա նախագահ Վիկտոր Յանուկովիչին խստորեն պատժել նրանց, ովքեր «հրահրում» են քաղաքացիական պատերազմ, օգնել եմ «Բերկուտ» հատուկ ջոկատայիններին, անցկացրել եմ կլոր սեղաններ, մամուլի ասուլիսներ»,- ասել է նա:
Մարտիրոսյանի խոսքով՝ տեղի ունեցածը շատ անսպասելի էր, վայրէջքից հետո հնչել է նրա անունը և խնդրել են դուրս գալ իրերով:
«Ինձ դիմավորեցին Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները և ուղեկցեցին օդանավակայանի շենք: Բավականին քաղաքավարի էին պահում իրենց»,- պատմել է Ա.Մարտիրոսյանը:
Անցագրային բաժնում, նրա ներկայացմամբ, իրեն բավականին մանրակրկիտ խուզարկել են. «Նրանց թվում էր, թե ինչ-որ տեղ ես կրիչ եմ թաքցնում»:
Լրագրողն ասել է, որ մտադիր է դիմել դատարան «վիճարկելու ուկրաինական իշխանությունների անօրինական գործողությունները»:
Հայտնի բլոգեր, լրագրող, «Ուկրաինա.ռու» ռուսական տարբերակի հեղինակներից Արմեն Մարտիրոսյանն ունի Հայաստանի քաղաքացիություն, մինչև 2014-ը ապրել է Կիևում, այնուհետև տեղափոխվել է Մոսկվա:
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսի ԱԳՆ-ն նոտա է հղել Ուկրաինայի դեսպանին՝ ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով
- Ուկրաինան սպառնացել է խոցել «Բելավիա»-ի օդանավը հայ ուղևորի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում