Կարեն Ավագյանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Մալայզիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի պատանիների չեմպիոն, 85 կգ քաշային կարգում հանդես եկող 17-ամյա Կարեն Ավագյանը: Նա ցույց է տվել երկամարտի 318 կգ (145+173) արդյունք:
Չեմպիոնի կոչումը նվաճել է Վենեսուելան ներկայացնող Ջիովանի Վալենիլա Սանչեսը: Փոխչեմպիոն է դարձել կոլումբացի Խուան Ֆելիպե Սոլիս Արբոլեդան:
Հիշեցնենք, որ Հայաստանն այս ստուգատեսում ունի 3 մասնակից: Վաղը ասպարեզ դուրս կգան Վարազդատ Լալայանը (+94 կգ) և Արփինե Դալալյանը (+69 կգ):