Սիրիական բանակի վերահսկողության տակ է Հալեպի հարավի ռազմավարական բարձունքը
Սիրիական բանակը և աշխարհազորայինները գրոհայիններից հետ են գրավել Բազզա բարձունքը, որը տեղակայված է Հալեպի հարավում: Այս մասին «Ռիա նովոստի»-ին են հայտնել քաղաքի աշխարհազորայինները:
«Հարձակումը հաջող կերպով շարունակվում է: Մենք զինվորականների հետ գրավել ենք Բազզա բարձունքը, ևս մեկ բարձունք գրոհայիննեը 1070-ում (թաղամաս) կհայտնվեն շրջափակման մեջ»,- պատմել է գործակալության զրուցակիցը:
Բազզա բարձունքից վերահսկվում է 1070 թաղամասի մեծ մասը, որը գտնվում է ծայրահեղականների ազդեցության տակ։ Հարձակման շրջանակներում կառավարական զորքերը նախատեսում են այս թաղամասում գրավել Հեքմե բարձունքը, որպեսզի գրոհայիններին զրկեն մատակարարման ուղիներից։
Հարձակումը սկսվել է Հալեպի հարավում եռօրյա հումանիտար դադարից հետո:
Հարակից հրապարակումներ`
- Բրյուսելը հերքում է Հալեպը ռմբակոծած ինքնաթիռների պատկանելիությունը բելգիական օդուժին
- ՄԱԿ-ի հանձնակատար. Հալեպի ուղղությամբ հարվածները պատմական մասշտաբի հանցագործություն են
- ՄԱԿ-ն ակնկալում է, որ հումանիտար դադարը կտևի չորս օր
- Հալեպում «հումանիտար դադար» է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին