Աղձքում Արտաշիսյան և Արշակունյաց արքաների մասունքներն են գտել
«Պատմական Աղձքում իրականացվել են հնագիտական բացառիկ հետազոտություն և հայոց արքաների մասունքների են հայտնաբերվել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց հնագետ Հակոբ Սիմոնյանը:
Հնագետը տեղեկացրեց, որ ըստ նախնական տպավորության՝ գտածոները Արտաշիսյան և Արշակունյաց արքաների մասունքներն են, հայտնաբերվել են ոչ թե դամբարանում, այլ եկեղեցու սալահատակի տակ. «Եկեղեցու խորանի առջև գտնված երեք կնքված քարե սնդուկներ են բացվել, որոնցից մեկի վրա նույնիսկ տոհմական խաչն էր պահպանվել: Երկու սնդուկներում մարդկային աճյուններ էին»:
Հակոբ Սիմոնյանն ասաց՝ դեռ պարզ չէ, թե ոսկորներում կա՞ն համապատասխան օրգանական նյութեր, որոնց շնորհիվ հնարավոր է ԴՆԹ ուսումնասիրություն անել և պարզել ամեն ինչ:
Աղձքը վաղ միջնադարյան կարևորագույն ուխտավայր-սրբավայրերից մեկն է: Աղձքի 4-րդ դարի հնավայրը, որը ներառում է Արշակունյաց արքաների դամբարանը, բազիլիկ եկեղեցի, կոթողներ ու խաչքարերի բեկորներ՝ Հին Հայաստանի անկախ պետականության հազվագյուտ խորհրդանիշն է:
Իրականացրած պեղումների մասին մանրամասն՝ տեսանյությում:
Հարակից հրապարակումներ`
- Պեղվել է բացառիկ գտածո՝ երրորդ հազարամյակով թվագրվող շան արձանիկ
- Աղձքի պեղումներում հայոց արքաների ոսկորներ են գտել
- Կարմիր բլրի պեղումների ժամանակ հայտանբերվել է 281 դամբարան
- Տիգրանակերտում այս տարվա պեղումներն ավարտվել են
- Տիգրանակերտում պեղումները վերսկսվել են
- Պեղումների ընթացքում հայտնաբերվել է Երևանի ամենահին փողոցը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան