«Արմպրոդէքսպո»-ում ներկայացվել է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի նոր նախագիծը «Արﬔնպրես»-ի հետ
«Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի շրջանակում ներկայացված էր «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն «Արﬔնպրես» լրատվական գործակալության հետ համատեղ իրականացրել է լուսանկարչական նախագիծը՝ 18 լուսանկարներ, 18 յուրօրինակ ճակատագրեր:
«Արﬔնպրես»-ից տեղեկանում ենք, որ յուրաքանչյուր լուսանկար պատմում է հայաստանյան մարզերի տարբեր գյուղերում ապրող բնակիչների, իրենց առօրյա աշխատանքով ապրող ու նվիրված գյուղացիների մասին:
Նախագծի շրջանակում հրատարակվել է լուսանկարների կատալոգ, որի ﬕջոցով հնարավոր է ծանոթանալ լուսանկարներին, ինչպես նաև հերոսների համառոտ պատմություններին:
Կատալոգում նաև ներառված է «Ակբա- Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանի խոսքը, որում մասնավորապես ասված է. «Մեր հիﬓական նպատակն ու ցանկությունն այն է, որ ﬔր գործընկեր-հաճախորդներն ավելի շատ հաջողություններ ունենան: Մենք հպարտանում ենք ﬔր գործընկերների անգամ աﬔնափոքր ձեռքբերուﬓերով, ﬓում ենք նրանց կողքին բոլոր փորձությունների ժամանակ, և դա է պատճառը, որ գյուղացին «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ը համարում է իրենը»:
Լուսանկարների հեղինակը «Արﬔնպրես» լրատվական գործակալության լուսանկարիչ Մխիթար Խաչատրյանն է, ով, շրջելով մարզից մարզ, ևս ﬔկ անգամ համոզվել է, թե ինչ յուրահատուկ է Հայաստանը:
«Այնպիսի վայրերում եմ եղել, որտեղ աﬔն օր չես լինում, չես կարողանում տեսնել այդ չքնաղ տեսարանները, իսկ հերոսներից աﬔն ﬔկը յուրովի հետաքրքիր է իր ճակատագրով, իր դերով»,-ասել է լուսանկարիչը:
Լուսանկարիչը ﬔծ ոգևորությամբ է խոսել նախագծի հերոսների մասին: Պատﬔլ է Լոռու մարզի Միխայլովկա գյուղից երկու եղբայրներ՝ Արաﬕ և Արﬔնի մասին, ովքեր իրենց նպատակասլացության և աշխատասիրության շնորհիվ կարողացել են անտառում հավաքված մանուշակներ վաճառելուց հասնել ﬕնչև վարդի ջերմոց հիﬓելը: Եղբայրները մանուշակ էին հավաքում և տոն օրերին գնում Երևանում վաճառում ﬕ կերպ ընտանիքի հոգսը թեթևացնելու համար, հետո որոշում են թրաշուշանի սերﬔր հավաքել: 2009 թվականին ռիսկային թվացող այդ գործը հաջողությամբ է պսակվում, սերﬔրն իրացվում են, իսկ արդեն 2013 թվականին համագյուղացու հետ բացում են առաջին ջերմոցը: Որոշ ժամանակ անց սակայն կրկին վաճառում են մասնաբաժինը և վաստակած գումարը ներդնում վարդերի աճեցման նոր գործում, որի իրականացման հարցում իր աջակցությունն է ցուցաբերում «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն:
Ջերմոցային տնտեսությունից ստացված եկամուտներն այսօր բավականացնում են եղբայրներին հոգալ ընտանեկան ծախսերը: Նրանք մտադիր են ևս ﬔկ ջերմոց կառուցել: Մխիթար Խաչատրյանը նշել է, որ նման աշխատանքն ունի իր նրբություններն ու դժվարությունները, և պետք է կարողանալ լուսանկարների ﬕջոցով ճշգրտորեն ներկայացնել մարդկանց և ﬕջավայրը:
Լուսանկարները՝ սկզբնաղբյուր կայքում:
Հարակից հրապարակումներ`
- «Մենք ամեն ինչ էլ կարող ենք մշակել» . Արցախցին «Արմպրոդէքսպո»-ում
- Նախագահը ներկա է գտնվել «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը
- Նախագահը ներկա է գտնվել «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին