Դել Պոտրոն մրցաշրջանում առաջին մրցանակը նվաճեց
Արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն Ստոկհոլմում երեկ կայացած «ATP250» կարգի մրցաշարի եզրափակչում առավելության է հասել ամերիկացի Ջեկ Սոկայի նկատմամբ։
Բաց թողնելով մրցաշրջանի մեկնարկը և մարզավիճակ ձեռք բերելով ամռանը՝ դել Պոտրոն կարող էր առաջին մրցանակը նվաճել օգոստոսին։ Այն ժամանակ նա Օլիմպիական խաղերի եզրափակչում լարված պայքարում զիջեց Էնդի Մարրեյին։ Իսկ երեկ արգենտինացին, ամենայն հավանականությամբ, ոչ մի կասկած չթողեց «Տարվա վերադարձը» անվանակարգում, որը սահմանված է ATP-ի կողմից։
Դեպի եզրափակիչ ճանապարհը բարդ էր, սակայն Խուան Մարտինը պատվով կատարեց իր խնդիրը։ Նա հերթով պայքարից դուրս թողեց Իզներին, Ալմագրոյին, Կառլովիչին, Դմիտրովին, իսկ երեկ ոչ պակաս վստահությամբ հաղթեց Սոկային։ Ավելին՝ արգենտինացին դեպի մրցանակը տանող ճանապարհին չի զիջել և ոչ մի սեթում։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում