Մենաշնորհների հարցը քննարկելու համար Լևոն Զուրաբյանն առաջարկում է անցկացնել ԱԺ լսումներ
«Լայն սպառման ապրանքների շուկաներում մենաշնորհները դարձել են Հայաստանում ամենամեծ կոռուպցիոն չարիքը: Դրա պատճառով տուժում է մեր ամբողջ բնակչությունը, թոշակառուները, սոցիալական անապահով վճակում գտնվող մարդիկ, ովքեր ստիպված են սննդամթերքն արհեստականորեն ուռճացված գներով գնել»,-Ազգային ժողովի նիստում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Ըստ նրա, դրանից տուժում է բիզնեսը, որովհետև փակ է մրցակցության համար, նաև չհիմնավորված ծախսերի պատճառով: Լ. Զուրաբյանը նաև ասաց, որ նոր վարչապետը հայտարարում է, որ բոլորն այսուհետ առանց խոչընդոտների կարող են զբաղվել ներկրմամբ, «եթե խոչընդոտներ լինեն, առաջարկել է Պետրոս Ղազարյանին զանգահարել իր հեռախոսին և այդ մասին հայտնել»:
Ընդդիրմադիր պատգամավորի կարծիքով դա հարցի լուծում չէ, նա առաջարկեց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին այս հարցը հասարակության ուշադրության կենտրոնում դնելու նպատակով հրավիրել ԱԺ լսումներ:
«Եկեք այս հարցերն իսկապես դարձնենք լուրջ քննարկման առարկա: Կարևոր է, որ թափանցիկ քննարկենք, հասկանանք՝ ինչ է կատարվում մենաշնորհների ոլորտում, ինչ անհետաձգելի միջոցառումներ անցկացնենք, որպեսզի ապօրինի մենաշնորհները վերացվի: Կարծում եմ՝ հասարակությանը հուզող ամենակարևոր հարցերից է: Սրանից բոլորս կշահենք, եթե անցկացնենք լսումներ»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Գալուստ Սահակյանը նշեց, որ միշտ էլ կարող են անցկացնել լսումներ, բայց նախ և առաջ փաստեր են պետք:
«Առավել ևս եթե վարչապետն այդ մասին խոսել է, առաջիկայում իր բանաձևը կներկայացնի: Բավականին լուրջ և մեծ կառույց կա այդ գործով զբաղվող: Պետք է մի փոքր սպասել, տեսնել՝ կառավարությունն ինչ է անում, այդ իմաստով եթե դրա անհրաժեշտությունը լինի, հրավիրել նաև կառավարությանը»,- ասաց ԱԺ նախագահը:
ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը տեղեկացրեց, որ ուրբաթ տեղի է ունեցել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2017 թվականի ծրագիրը, առաջարկվել է կազմակերպել նախ լսումներ, այնուհետև նոր լսումների արդյունքներով քննարկվի այն ԱԺ նիստում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին