Կերբերը հաղթել է Ցիբուլկովային
Աշխարհի թիվ 1 ռակետ Անժելիկ Կերբերը հաջող է մեկնարկել Ամփոփիչ մրցաշարում՝ հաղթելով սլովակ թենիսիստուհի Դոմինիկա Ցիբուլկովային։
Առաջինից մինչև վերջին րոպեն կորտում հավասարազոր մրցակիցների հավասար պայքար էր ընթանում։ Այն փաստը, որ Կերբերն աշխարհի թիվ ռակետն է, այնքան էլ չէր նկատվում, և սլովակ թենիսիստուհին ապացուցեց, որ գերմանուհու հետ անձնական հանդիպումներում հաշվի հավասարությունը՝ 4։4, պատահական չէ։ Խնդիրը միայն նրանում է, որ Դոմինիկան Կերբերին հաղթել է մեկնարկային 4 խաղում, և նրա վերջին հաղթանակը գրանցվել է 2013 թ. օգոստոսին։ Վերջին տարիներին Անգելիկը շատ է ավելացրել, ինչի մասին խոսում է նրա զբաղեցրած տեղը WTA-ի վարկանշային սանդղակում։
Հավասար պայքարն աղջիկներին հասցրեց թայ-բրեյք, որտեղ գերմանուհին փոքր-ինչ ավելի հաջողակ էր։
«Իհարկե, այս խաղն ավելի լավ ստացվեց, քան Շաֆարժովայի հետ անցած տարվա վերջին հանդիպումը։ Սակայն ամփոփիչ մրցաշարում բոլոր խաղերն էլ բարդ են։ Իհարկե, ճնշումն այնքան էլ մեծ չէ, սակայն դա նոր իրավիճակ է»,- ասել է Կերբերը։
«Ես ինձ ավելի լավ էի զգում, բացի խաղասկզբից, երբ... Չեմ կարող ասել, որ նյարդայնանում էի, սակայն շատ զգացմունքային էի, որովհետև սա ինձ համար նոր իրավիճակ է,- Ցիբուլկովայի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։- Այս խաղում ամեն ինչ վճռեցին մանրուքները, և Կերբերն ավելի կայուն էր, ինչը և նրան հաղթանակ պարգևեց։ Բայց ես արդեն անցկացրել եմ իմ առաջին խաղն Ամփոփիչ մրցաշարում և գիտեմ, որ պատրաստ կլինեմ երկրորդին։ Ամեն բան փոխվում է, որովհետև գիտեմ, որ արդեն վաղը չպետք է հեռանամ այստեղից»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում