
Մարզերում մարդիկ կան, ովքեր տեղյակ չեն, որ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ից դուրս է եկել. Մ.Մելքումյան
Մեր տարբեր տեղական կառույցներ ու համակիրներ իրենց մտադրությունները, ցանկությունները չեն թաքցրել, և այսօր որոշել են գնալ ու իրենց ցանկությունն արտահայտել,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք տեղյակ եք, որ մարդիկ են հավաքվել Գագիկ Ծառուկյանի տան դիմաց՝ պահանջելով նրան վերադառնալ քաղաքականություն:
Ըստ նրա, կուսակցությունում հատուկ չի քննարկվել, տեղական կառույցների ինքնաբուխ նախաձեռնությունն է, բայց իրենք տեղյակ են եղել, որ նման նախաձեռնություններ կան տեղերում:
Պատգամավորի խոսքով՝ երբ գնում են մարզեր, հասկանում են, որ մարդիկ կան, ովքեր տեղյակ չեն, որ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ից դուրս է եկել. «Նրանք նամակներ են տալիս պատգամավորերին, խնդրում փոխանցել Ծառուկյանին»: