«Նաիրիտ»-ի հարցը քառօրյայից քառօրյա գլորելը ճիշտ մոտեցում չէ. Նաիրա Զոհրաբյան
«Կառավարությունը զարմանալիորեն դրական եզրակացություն է տվել ԲՀԿ ներկայացրած «Նաիրիտ»-ի գործունեության և կառավարման հատուկ ռեժիմ սահամանելու մասին օրենքի նախագծին, որը ներառված է նաև Ազգային ժողովոի քառօրյա օրակարգում: Բայց տեղեկացա, որ, կարծես թե, մտադրություն չկա այս քառօրյայում այս նախագիծը քննարկել»,-Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նրա կարծիքով, եթե նպատակը դրական եզրակացություն տալն է և գլորելով քառօրյայից քառօրյա տեղափոխելը, ճիշտ մոտեցում չէ:
«Այս հացը պետք է քննարկվի, հարցին վերջնական լուծում տրվի՝ կամ այս կողմ, կամ այն կողմ: Մենք առաջարկել ենք մեխանիզմներ, որոնք տալիս են սայլը տեղից շարժելու հստակ հնարավորություն: Հորդորում ենք՝ հարցը չգլորել քառօրյայից քառօրյա: Այս քառօրյայի ընթացքում հարցը քննարկել, փորձել լուծում տալ»,- ասաց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Անհրաժեշտ է «Նաիրիտ»-ի վերագործարկման պետական քաղաքականություն. Մ.Շահգելդյան
- Նաիրիտցիները գործարանի վերագործարկում են պահանջում նաև նորանշանակ վարչապետից
- Իլյուզիաներից պետք է հրաժարվենք և նստենք թուղթ-գրիչով խոսենք. Կարեն Կարապետյանը՝ «Նաիրիտ»-ի վերագործարկման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին