Շառլ Ազնավուրի համերգները Հյուսիսային Ամերիկայում շարունակվում են
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի համերգային շրջագայություն Հյուսիսային Ամերիկայում շարունակվում է: Նա արդեն եղել է Նյու Յորքում, Բոստոնում, Մոնրեալում, Քվեբեկում, հոկտեմբերի 28-ի ելույթ է ունենալու Լոս Անջելեսում: Բոլոր տեղերում հանդիսատեսը մեծ ոգևորությամբ է ընդունում Ազնավուրին, դահլիճներից դուրս են գալիս տպավորված:
«Տպավորիչ է: Դա առաջին բառն է, որը գալիս է մտքումդ, երբ տեսնում ես 92-ամյա Շառլ Ազնավուրին բեմում: Կատարյալ շոու, ամուր և էնեգիայով լի երգիչ, ով 8000 երկրպագու էր հավաքել դահլիճում»,- Մոնրեալի համերգից հետո գրել է journaldemontreal.com թերթը:
journaldequebec.com-ը գրել է, որ նա 90 րոպե առանց դադարի ելույթ է ունեցել. «Դուք պետք է դա տեսնեիք»:
eldiario.es-ից տեղեկանում ենք, որ 2017 թ. հունվարի 31-ին Ազնավուրը ելույթ է ունենալու Մադրիդում:
Ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, Փարիզում, հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ Նա շուրջ ութ հարյուր երգի հեղինակ է, շուրջ 70 տարվա կարիերայի ընթացքում թողարկել է 294 ալբոմ, վաճառվել է 180 միլիոն սկավառակ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին